Հայաստանի ազգային հավաքականի և Ֆինլանդիայի «Յարո» թիմի կիսապաշտպան Ալեքսանդր Թումասյանը նույնպես ընդգրկված է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Թումասյանը խոստավնեց, որ իր ձայնը կտար Հենրիխ Մխիթարյանի օգտին:
Ալեքսանդր, սեպտեմբերին վիրահատվեցիր մարզիկի ճողվածքը: Այժմ լիովին ապաքինվե՞լ ես:
Այո, լիովին ապաքինվել եմ ու ինձ շատ լավ եմ զգում:
Որպես ազգային հավաքականի ֆուտբոլիստ, նույնպես ընդգրկված ես Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ թեկնածուների ցուցակում։ Ի՞նչ կասես այդ մասին:
Ինձ համար մեծ պատիվ է և իհարկե շատ ուրախ եմ դրա համար, բայց ես պետք է շատ աշխատեմ ինքս իմ վրա, որպեսզի ավելի լավը դառնամ և ուրախացնեմ մեր երկպագուներին:
Եթե դու ընտրության հնարավորություն ունենայիր, ո՞ւմ կտայիր ձայնդ:
Դժվար է պատասխանել, քանի որ շատ լավ ֆուտբոլւստներ ունենք, բայց կարծում եմ՝ ձայնս կտայի Հենրիխ Մխիթարյանին: