News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երբ առաջին անգամ բացահայտեցի, որ Ձմեռ պապ չկա, խորը հիասթափվեցի: Դա պատահաբար ստացվեց. երբ նախորդ օրն ավտոտնակում տեսա ամանորյա նվերս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախարարը շարունակել է NEWS.am-ի թղթակցի մտքերը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Ես սիրում եմ Հայկական Նոր տարին, որովհետեւ...

Միակ տոնն է, երբ ժպտում են անգամ ամենամռայլ հայերը:

Ձմեռ պապիկի նվերները բացելիս՝ միշտ մտքովս անցել է, որ...

Այս անգամ կախարդական փայտիկ կհանեմ, բայց  սովորական նվերներ են եղել սովորական խանութներից:

Հիշում եմ, երբ առաջին անգամ բացահայտեցի, որ Ձմեռ պապ չկա...

Խորը հիասթափվեցի: Դա պատահաբար ստացվեց. երբ նախորդ օրն ավտոտնակում տեսա ամանորյա նվերս:

Երբ ժամացույցի սլաքը կանգնում է ուղիղ 12:00-ի վրա, հասկանում եմ, որ...

Տարիներն անցնում են շատ արագ ու կյանքը պետք է լիարժեք ապրել:

Նոր տարին սկսվում է այն ժամանակ...

Երբ վերջին աշխատանքային օրն ավարտվում է, վերջացնում ես ահռելի ծավալով գործերդ, կարգի ես բերում աշխատասեղանդ ու դուրս ես գալիս:

Հայկական Ամանորն անհնար է պատկերացնել...

Առանց  դոլմայի եւ «ԴԵ ՄԵՆՔ ՎԵՐ ԿԱՑԱՆՔ, ԴԵՌ ՇԱՏ ՏԵՂԵՐ ՈՒՆԵՆՔ ԳՆԱԼՈՒ» արտահայտության:

Իմ Ամանորի սեղանին պետք է պարտադիր լինի...

Մորս պատրաստած սացիվին:

Երբ հարեւաններս «բոմբոներկաներով» մտնում են մեր տուն...

Ես այդ ժամանակ «քնած եմ»:

Ձմեռ պապիկից այս տարի խնդրելու եմ...

Ավելի շատ եռանդ ինձ համար եւ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծում  Հայաստանի համար:

Աիդա Հովհաննիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ