News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ասել, որ դրամը «թուլացել է», իրավիճակի բացահայտ թերագնահատում կլիներ: Իրականում այն բառացիորեն փլուզվել է՝ հասնելով նախկինում անհնար համարվող մակարդակի: 2009 թվականի մարտին, երբ Կենտրոնական բանկը ստիպված էր դրամը թողնել «ազատ հոսքի», շատերն արտարժույթի փոխարժեքի հսկայական աճ էին սպասում: Օրինակ՝ մինչեւ 500 դրամի սահմանագիծ: Բայց այդ տարին ավարտվեց 381 դրամ փոխարժեքով: Իսկ ահա հիմա դոլարն արդեն կտրուկ մոտեցել է 500 դրամի շեմին: Ընդ որում, վաճառքը գերազանցել է այդ շեմը:

Արդյո՞ք դոլարը ժամանակավոր է ամրապնդվել, թե՞ «ընդմիշտ»: Այս հարցն այդպես էլ անպատասխան մնաց: Կենտրոնական բանկն իրավիճակին արձագանքեց ընդամենը սպեկուլյանտներին ուղղված հռետորական նախազգուշացմամբ: Սակայն ով է զբաղվում արտարժույթի սպեկուլյացիայով, կարգավորողն այդպես էլ չնշեց:

Հայտնի է, որ դոլարի հանդեպ ազգային արժույթի կտրուկ տատանումները կարող են տնտեսության համար լուրջ հետեւանքներ ունենալ, ընդ որում՝ բավական լայն սպեկտրում: Սակայն մեր սպառողներին մեկ հարց է հետաքրքրում. արդյո՞ք այդ թանկացումները կազդեն ներմուծվող ապրանքների վրա:

Հայաստանի ապրանքային շուկայի վրա ներմուծման մասնաբաժնի մասին պաշտոնական տվյալներ չկան: Մեր հաշվարկներով, «պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի» ու «կարագի եւ յուղերի» մասով ռեսուրսների շուրջ 40%-ը ձեւավորվում է ներմուծման հաշվին:

Սակայն մնացած 60%-ը միայն պայմանականորեն կարելի է տեղական արտադրության ապրանք համարել: Օրինակ՝ հացի արտադրությունը գրեթե ամբողջությամբ կախված է ներմուծվող ցորենից: Տեղեկության համար նշենք, որ հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի գրեթե մեկ տասներորդ մասը (անցյալ տարվա ընթացքում՝ 9.6%-ը) հենց հացն է ապահովում:

Նշենք, որ հացի մանրածախ գինը գրեթե մեկ հինգերորդ մասով կազմված է ալյուրի գնից: Եթե ցորենը թանկանա, ասենք, 10%-ով, ապա հացը կթանկանա «ընդամենը» 2%-ով: Սակայն, ինչպես ցույց է տալիս անցյալի հարուստ փորձը, նման դեպքերում մեր ձեռներեցները գները հասցնում են բարձրագույն մակարդակի:

Որպես կանոն, գները չեն վերադառնում նախկին դիրքին, եւ գերշահույթ են ապահովում «գործարարներին»: Այդ փաստը հնարավորություն է տալիս ամբողջությամբ (կամ մասամբ) փոխհատուցել դոլարի ամրապնդումը: Հենց այդ հարցով էլ պետք է զբաղվեն պետական համապատասխան մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ