News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի խանութներում վերջին օրերին առաջին անհրաժեշտության ապրանքները ժամ առ ժամ թանկանում են, եւ առաջին հերթին՝ շաքարավազը: Երեւանի տարբեր խանութներում NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ շաքարավազի գինը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, օրվա ընթացքում միջինը երկու անգամ բարձրացել է:

«Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 420 դրամ, երեկոյան արդեն դարձել է 460 դրամ: Թանկացել են նաեւ հավկիթը՝ 7 դրամով, ձեթը՝ 30-40 դրամ, սուրճը 30- 50 դրամ, հացը՝ 10-20 դրամ։ Կտրուկ թանկացել են բրինձը, հնդկաձավարը եւ մյուս »,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը՝ բողոքելով, որ հիմա «ամենաէժան բանը մարդն է, որի գինը երբեք չի բարձրանում, այլ գնալով ընկնում է»:

Դրամի անկանխատեսելի արժեզրկման պայմաններում որոշ խանութներ սկսել են առաջին անհրաժեշտության ապրանքները վաճառել սահմանափակ քանակությամբ։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ որոշ խանութներումմի քանի կիլոգրամից ավելի շաքարավազ չեն վաճառում։

Որոշ մթերային խանութներ անգամ մտածում են առհասարակ գործունեությունը դադարեցնելու մասին։

«Ինչ ապրանք որ գնում ենք դոլարով, ստիպված թանկ ենք վաճառում։ Որովհետեւ եթե այդ ապրանքը ստանում էի մեկ դոլարով եւ այն արժեր 400 դրամ, այսօր սկսել է արժենալ 550 եւ նույնիսկ 600 դրամ: Առավոտը կուրսը 530 էր, հիմա դարձել է 600: Ես արդեն սկսել եմ ոչ մի ապրանք չառնել ու խանութը փակելու թեմա է առաջանում, քանի որ մենք ուղղակի ի վիճակի չենք այդ գումարով ապրանքներ գնել»,- ասաց խանութներից մեկի տնօրենը՝ նշելով, որ եթե նա մի քանի օր առաջ շաքարավազը գնում էր 352 դրամով, ապա դոլարի արժեքի բարձրացման հետ այն գնում է 395 դրամ եւ 15 դրամ տարբերությամբ վաճառում: 

«Արդեն 20 օր է՝ ինչ թանկացել են ապրանքերը, եւ դա զգալիորեն ազդում է մեր արտադրանքի վրա: Ամեն ապրանքի մեջ մոտավորապես 5000-ից 6000 դրամի տարբերություն է տալիս: Օրինակ 50 կգ-անոց պարկով շաքարավազը 20 օր առաջ գնել էինք 16500 դրամ, այսօր՝ արժեր 22 հազար դրամ, 50 կգ-անոց պարկով ալյուրը գնել էինք 12800 դրամ, այսօր՝ 16400 դրամ: Ամենակարեւորը այն է, որ թանկացումները շատ կտրուկ են լինում, ու ստիպված փորձում ենք որոշ ապրանքների գները չբարձրացնել՝ հաճախորդներին չկորցնելու համար»,- NEWS.am-ին ասաց թխվածքի արտադրամասի մենեջերը:

Քաղաքացիների շրջանում եւս ապրանքների գների կտրուկ աճը դժգոհությունների ալիք է բարձրացրել:

«Հենց  դոլարի տատանումները սկսվեցին, ապրանքները թանկացան: Տենց բան չկա, որ գինը ավելացված չլինի, անգամ սուրճը եթե 2 օր առաջ գնել էի 400 դրամ, էսօր գնել եմ 100 գրամի համար 450 դրամ: Այն տպավորությունն է, որ էս երկրում ուզում են պոտենցիալ գողեր ու ավազակներ աճացնեն, քանի որ եթե մարդու երեխան քաղցած է ու ծնողը չի կարողանում կերակրել, ուրեմն պետք է ինչ-որ բան ձեռնարկի եւ այս ամենը նշանակում է, որ մարդուն ուղղակի դրդում են հանցագործություն անել»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ