News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականներն այժմ կարող են իմանալ, թե ինչպե՞ս է Մարսը զրկվել մթնոլորտից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով NASA-ին: Բանն այն է, որ MAVEN արհեստական արբանյակը («Մարսի մթնոլորտի եւ թռչող նյութերի էվոլյուցիա») կարողացել է տվյալներ ստանալ, որոնք հետազոտողներին կօգնեն լուծել գաղտնիքը:

Ըստ ամենայնի, մոլորակի վրա մթնոլորտի անհետացման պատճառն արեւային քամին է. գերիոնացված մասնիկների հոսքը, որոնք դուրս են եկել Արեւի մթնոլորտային վերին շերտերից: Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ արեւային քամին չի կարող խորը մխրճվել մոլորակի մթնոլորտ, քանի որ իոնոլորտը կխանգարի դրան: Ամեն դեպքում, MAVEN արբանյակին հաջողվել է ապացուցել, որ այդ կարծիքը սխալ է:

Արբանյակի տվյալների համաձայն, արեւային քամու իոնների մի մասը, հասնելով իոնոլորտին, կորցնում են իրենց ուժն ու չեզոքանում: Այդ վիճակում նրանք կարող են հասնել մթնոլորտի ամենացածր շերտեր, որոնց հասնելով՝ դրանց լիցքավորումը վերադառնում է ելման վիճակին: Գիտնականների խոսքով, այդ գործընթացը հասկանալու դեպքում կկարողանան հասկանալ մթնոլորտի ներքին (կլիմայի ձեւավորման համար պատասխանատու) եւ վերին շերտերի (ինչից էլ սկսվել է մթնոլորտի կորուստը) միջեւ կապը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ