News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Դրամի արժեզրկումը երեւանցիներին ամանորյա գնումներից հետ չի պահում, իսկ նրանք, ովքեր գումար չունեն, չեն պատրաստվում նշել Ամանորը:

NEWS.am-ի հարցումը մոտ երկու տասնյակ երեւանցիների շրջանում ցույց տվեց, որ որ սոցիալապես ապահով խավի ներկայացուցիչներն ուրախությամբ են դիմավորում Ամանորը՝ մեծ գումարներ ծախսելով (400 հազար դրամ եւ ավելի), ոմանք արտերկրում են նշելու տոնը:

Հետաքրքիր է, որ Ամանորը ճոխ դիմավորող քաղաքացիները հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել։

«Այս տարի տղաս որոշել է, որ դրսում ենք դիմավորելու Նոր տարին: 3-4 տարի տղաս է գնումները կատարում, չգիտեմ՝ կոնկրետ որքան է ծախսում: Ամեն ինչ լավ-լավ առնում, բերում է, ինձնից հասնում է միայն պատրաստելը եւ հյուրեր ընդունելը»,- նշեց մի կին, որը չցանկացավ ներկայանալ:

Պարզվեց, որ որոշ քաղաքացիներ ոչ միայն սիրում են Ամանորը, այլեւ փորձում են բոլորից տարբերվել յուրահատուկ ամանորյա սեղանով, իսկ ավանդական խոզի բուդն այլեւս հնացած ուտեստ են համարում:

«Փորձում ենք զանազան եւ չկրկնվող ուտեստներ դնել սեղանին. օրինակ՝ սացիվի, չինական որոշ ուտեստներ, որոշ բաներ ինքներս ենք ստեղծագործում, որպեսզի զարմացնենք բոլորին: Մեզ մոտ երբեք բուդ չի լինում սեղանին, քանի որ բուդն արդեն հետաքրքիր չէ»,- ասաց միջին տարիքի մի կին:

Հարցված որոշ քաղաքացիներ նշեցին, որ իրենք սոցիալապես անապահով են, եւ Ամանորը տոնելու փոխարեն տան դռները ներսից կկողպեն, որպեսզի խուսափեն անցանկալի  հյուրերից:

«Սաղ կյանքս ընտիր Նոր տարի եմ արել, բայց էս տարի բացարձակ ոչ մի բան, մի կտրած, քոռ կորիզ չկա: Հենա դուռը կփակեմ, իմ համար կնստեմ, ու՞մ պիտի հաշիվ տամ, որ չկա, ի՞նչ անենք, գնանք, տոկոսի տա՞կ ընկնենք»,- ասաց մի տարեց կին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ