News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գեներալ Սեյրան Սարոյանը այսօր՝դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խիստ կոլորիտային ելույթ ունեցավ: Նա պատգամավորներին կոչ արեց «կուլտուրական» բառեր օգտագործելու փոխարեն հասարակ ժողովրդի լեզվով ասել ճշմարտությունը:

Ադրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարելու շուրջ բարձրացված աղմուկին՝ Սեյրան Սարոյանը նկատեց, որ կատարվածի համար մեղավոր են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք ժամանակին նկատողություն չեն արել եւ չեն ապտակել իրենց գործընկերոջը՝ Արամ Մանուկյանին, նախագահ Սերժ Սարգսյանին հրապարակավ հայհոյելու համար:

«Արամ Մանուկյան, դու կուլտուրական տղա ես, ինչ գործ ունես խալխի մորերի հետ: Քֆուր տալ գիտես, պատասխան տալը չգիտե՞ս. մի հատ ապտակ ես մռթիդ կերել, սաղ աշխարհը խառնել ես իրար»,-ասաց Սեյրան Սարոյանը:

Գեներալ-պատգամավորը նաեւ նկատեց, որ եթե ինքը կամ Շմայսը հայհոյում են, «դա ջայնամ», սակայն Արամ Մանուկյանի նման կուլտուրական մարդը պետք է չհայհոյի:

Սեյրան Սարոյանը պատգամավորներին առաջարկեց չմիջամտել՝ նշելով, որ «եթե Արամ Մանուկյանը քֆուր է տվել, ինքն էլ պիտի պատասխան տա»:

Սեյրան Սարոյանը նաեւ կոչ արեց չխառնվել ազատամարտիկների եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, քանի որ նրանք ընկերներ են, կկռվեն կբարիշեն, իսկ պատգամավորները ամոթով կմնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ