News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանից կարելի է հագուստ արտահանել Եվրամիություն, NEWS.am-ի թղթակցին ասել է «Բրատեքս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, իտալացի գործարար Սթեֆանո Ֆաբրիսը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մոտ կայացած թեթեւ արդյունաբերողների  խորհրդակցությունից հետո: 

Բարդություններ կան եւ  քիչ չեն, սակայն ընկերությունն առաջ է  շարժվում:  Չեն բավականացնում մասնագետներն ու տեխնիկան, ղեկավարող կադրերը, սարքավորումների մասերը:  «Պատահում է, որ անգամ ասեղը չի բավականացնում, բայց ձեռքներս ծալած չենք նստում: Ինչ պակասում է, ձեռք ենք բերում, ինչը չի ստացվում, շտկում ենք: Մի խոսքով, եվրոպական չափանիշներին տանող ուղին երկար է եւ բարդ, բայց մենք այն անցնում ենք»,- հավելել է իտալացի մասնագետը:

Դրա համար, հավելել է նա, կարգին պետք է լինեն արտադրության բոլոր կողմերը: Հարկավոր են մասնագետներ եւ ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաեւ նրանց հանդեպ լավ վերահսկողություն: «Իսկ մասնագետները չեն հերիքում, այդ պատճառով նրանց տեղում ենք սովորեցնում»,- նկատել է Ֆաբրիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ