News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. ««Երեւան սիթի» ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են։ Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն  էժան գներով ապրանք են վաճառում կամ էլ ձրի լավաշ, այլ «էժան» վարկ են տրամադրում։ «Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք էլ օգտվում ենք։ Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու»,- ասաց հերթի մեջ կանգնած քաղաքացիներից մեկը:

Վարկը տրամադրվում է 50 հազարից մինչեւ 2 մլն դրամի սահմաններում, 5 տարի ժամկտով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ «Նոր տարվա աչքալուսանք էր, տունը նստած էինք, հաղորդագրությունը եկավ, չհապաղեցինք, միանգամից եկանք»։

Հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանի կողմից նմանատիպ մի ակցիա էլ էր կազմակերպվել, երբ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով տրամադրում էին 200 հազար դրամ, որով վերջինս կարող էր ամանորյա գնումներ կատարել։ Գումարը մարելուց հետո նոր միայն մարդը կարող էր հետ ստանալ անձնագիրը։ Այսօր արդեն ամեն ինչ կարգավորվել է, բանկն է այդ գործունեությամբ զբաղվում...»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ