News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


 

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի մոտ, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առավոտից հավաքվել են երթուղային տաքսիների մի քանի տասնյակ վարորդներ, որոնք կանգնեցրել են մեքենաները եւ գործադուլ հայտարարել՝ բողոքելով գազի թանկացման դեմ:

«Մենք չենք պահանջում ուղեվարձը բարձրացնել: Թող միայն գազն էժանացնեն, մեզ ուրիշ բան պետք չի: Մարզերում գազն արժի 170 դրամ, իսկ Երեւանի տարածքում՝ 230 դրամ: Գազալցակայաններում ասում են՝ դոլարի թանկացման պատճառով է, բայց չենք հասկանում՝ մարզերում դոլարը չի թանկացել»,- NEWS.am-ին ասաց վարորդներից մեկը:

Վարորդների խոսքով՝ եթե մինչեւ գազի թանկանալն իրենք օրական 5000 դրամի եկամուտ էին ունենում, հիմա՝ 1000-1500 դրամի:

«Հլը 14 ժամ քշեք, տեսեք, 1000 դրամով կարողանո՞ւմ եք տուն պահել»,- դժգոհում էին վարորդները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Անդրանիկի արձանի մոտ ակցիայի պատճառով խցանում է առաջացել: Ոստիկանները փորձում են կարգավորել երթեւեկությունը: Գործադուլ անող վարորդները կանգնեցնում են երթուղային գազելներն ու վարորդներին համոզում միանալ իրենց գործադուլին: Բողոքի ակցիային միանում են ոչ միայն վարորդները, այլեւ ուղեւորները, որոնք առաջարկում են բողոքելնաեւ համընդհանուր թանկացումների դեմ:

Վարորդները վճռական են տրամադրված. Նրանք չեն դադարեցնի գործադուլը, մինչեւ չկատարվի իրենց պահանջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ