News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է սառեցնի գյուղատնտեսական վարկերը, հատկապես արտարժույթով վարկերը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի ագրարային գյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նրա խոսքով՝ հենց դրանում է «աքիլեսյան գարշապարը»: «Այսօր առավոտյան ես խնդիրը քննարկել եմ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Եվ իմ, եւ նրա անունից կոչ եմ անում սառեցնել այդ վարկերը, քանի որ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում: Դիմում եմ Ազգային ժողովին, թող հանձնաժողովի միջոցով ուսումնասիրեն, թե ուր է գնում արտարժույթը Հայաստանից»,-ասել է Բերբերյանը:

Նա հիշեցրել է, որ օրինակ երեկ ԿԲ-ն 4 մլն դոլար է վաճառել: «Ո՞ւր են գանում այդ փողերը, ո՞ր երկիր: Ի՞նչ ընկերություններ են Հայաստանից դուրս բերում այդ փողերը: Գուցե այն ընկերությունները, որոնք այսօր աշխատում են Հայաստանում տարբեր դրոշների ներքո, փորձում են երկրից դո՞ւրս բերել արտարժույթը»,-ընդգծել է Բերբերյանը:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ