News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում այսուհետեւ ամուսնությունները գրանցվելու են միայն համապատասխան բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հաստատել է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնց համաձայն ամուսնանալու ցանկություն ունեցողների համար առողջության մասին բժշկական տեղեկանքի ներկայացումը պարտադիր է:

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ցանկը կհաստատի համապատասխան գործադիր մարմինը: Միաժամանակ, ամուսնանալ ցանկացողների բժշկական հետազոտությունը, բժշկական գենետիկ ու հոգեբանական խնդիրների, ինչպես նաեւ ընտանիքի պլանավորման հարցերի լուսաբանումը անվճար կլինի:

Եթե զույգերից մեկը թաքցնի վեներական հիվանդությունը, ՄԻԱՎ-ի վիրուսի գործունեության հետեւանքով առաջ եկած հիվանդությունները, ապա մյուս կողմն իրավունք ունի չեղյալ համարել ամուսնությունը:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ