News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե առաջիկա ամիսներին փոխարժեքի աճի միտումները պահպանվեն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակի այդ մասով վնասներ արձանագրել, ապա իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացվի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝  սակագնի վերանայման հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության  մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

«Ընկերության մասնագետների կողմից ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված: Եթե առաջիկա ամիսներին փոխարժեքի աճի միտումները պահպանվեն ու ընկերությունը շարունակի այդ մասով վնասներ արձանագրել, ապա մոնիթորինգի արդյունքներով համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»,-ասաց Շուշան Սարդարյանը՝ հավելելով, որ գործող կարգի հիմքերով՝  ընկերությունը իրավունք ունի սակագնի հարցով դիմելու կարգավորող մարմնին՝ հաշվի առնելով նաեւ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տատանումները:

Նշենք, որ ներկրված գազի դիմաց մատակարար ընկերությանը «Գազպրոմ Արմենիան» վճարումները կատարում է դոլարով՝ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար վճարելով 189 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ