News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի արձանի մոտ, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վաղ առավոտից գազի թանկացման դեմ բողոքող երթուղային տաքսիների մի քանի տասնյակ վարորդներ, տեղի տալով փոխքաղաքապետ Ալբերտ Գեւորգյանի եւ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հորդորներին, ճանապարհից հեռացրին երթուղային տաքսիները, սակայն շարունակելու են գործադուլը վերջնակետերում մինչեւ հարցին լուծում չտրվի:

«Վարորդների հետ բանակցում ենք, որ շարունակեն աշխատել, երթուղի դուրս գալ, մինչեւ տեսնենք՝ հարցին ինչ լուծում ենք տալիս: Մենք չենք կարող գազի գինն իջեցնել, պետք է սպասարկողների հետ քնարկենք խնդիրը, տեսնենք՝ ինչ լուծում կարելի է տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Ալբերտ Գեւորգյանն էլ վարորդներին ասաց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը գազի գնի իջեցումն է եւ գծատերերին վճարվող օրավարձի նվազեցումը, որպեսզի վարորդները կարողանան շարունակել աշխատել:

Բողոքի ակցիա անցկացնող վարորդները սկզբում ընդդիմանում էին, հրաժարվում էին ճանապարհից հեռացնել մեքենաները, սակայն ի վերջո հեռացրեցին՝ խոստանալով շարունակել բողոքի ակցիան:

«Բոլոր տեղերում էլ վարորդները կանգնած սպասում են զանգի, եթե հարցին լուծում չտրվի, երթեւկությունը կկանգնի, բոլոր գծերն էլ չեն աշխատի»,-լրագրողներին ասաց 42 համարի երթուղայինի վարորդ Յուրան՝ նշելով, միաժամանակ, որ չի հավատում, որ հարցին լուծում կտրվի:

Մի քանի վարորդ էլ NEWS.am-ին ասացին, որ գծատերերն իրենց արդեն սպառնում են՝ ասելով, որ եթե չեն  ուզում նման գներով աշխատել, կարող են աշխատանքից դուրս գալ:

Բողոքի ակցիա անցկացնող վարորդները իրենց մեքենաներով հեռացան Անդրանիկի արձանի մոտից՝ սպասելով քաղաքապետարանի որոշմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ