Թուրքիայի Նեւշեհիր նահանգի (Կապադովկիա) Գյորեմեի շրջանում օդապարիկ է վայր ընկել, որի հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյորեմեի շրջանի Ավանոս ավանից 12 զբոսաշրջիկներով օդ բարձրացած օդապարիկը 15 րոպե անց հակառակ ուղղությամբ սկսված ուժեղ քամու հետեւանքով վայր է ընկել։
Օդապարիկի վայր ընկնելու հետեւանքով մահացել է չինացի կին զբոսաշրջիկ եւ վնասվածքներ ստացել՝ 11 մարդ։