News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտանիքի հետ Ադրբեջան փախած Եղիշե Գեւորգյանի նկատմամբ քրեական գործը փակված չէ: Հայաստանի ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Գեւորգյանի կողմից ՀՀ սահմանը ապօրինի սահմանը հատելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Եղիշե Գեւորգյանի հայրենիք վերադարձից հետո նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին, նախկինում դատապարտված 52-ամյա Եղիշե Գեւորգյանը, որն առնչություն է ունեցել մարդասպանությանը, թաքնվելով կնոջ եւ երեք երեխաների թիկունքում, մեքենայով անցել է հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում:

Եղիշե Գեւորգյանը նախկինում 8 անգամ դատապարտվել է, իսկ սահմանը հատելու պահին կասկածվում էր (առանց կասկածյալի կարգավիճակի) ծանր հանցագործությանն առնչություն ունենալու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ