News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առանձին ապրանքների գների թռիչքաձեւ բարձրացումը, անգամ, եթե դրանք սպառողական զամբյուղում ելակետային են, դեռ չի նշանակում քառատրոփ ինֆլյացիա: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքով՝ չի կարելի որպես հիմք ընդունել առանձին ապրանքներ. դրանց հավասարակշռում են այլ ապրանքները:

«Այո, կա ալյուր եւ շաքարավազ, սակայն ինֆլյացիան հաշվարկվում է ապրանքների շատ ավելի լայն շրջանակով, թեեւ իհարկե, ըստ կարեւորության տարբեր տեսակարար կշիռներով: Սակայն վերցրեք նույնպես կարեւոր տավարի միսը: Այստեղ լուրջ փոփոխություններ եղե՞լ են: Իսկ մի շարք ապրաքների գծով նկատելի է  գների անկում», - նկատեց Ջավադյանը՝ «մոռանալով» խոզի մսի գնի մասին: 

Նա հիշեցրեց, որ 2014թ. նոյեմբերին 12 ամսյա ինֆլյացիան (2013թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 2,6%, եւ ԿԲ-ի սպասումները չեն փոխվել: Այս տարվա վերջին եւ 2015թ. ինֆլյացիան կմնա 4 +/- 1,5% նպատակային միջանցքի սահմաններում:

Հիշեցնենք, որ բազմաթիվ ապրանքների գները՝ սերուցքային, բուսական յուղ, շաքարավազ եւ շատ այլ ապրանքներ, վերջին շաբաթվա ընթացքում խանութներում թանկացել են 10-20%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ