News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծում բավականին անորոշ է եւ չկարգավորված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների որոշման հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ օրենքով սահմանվում են ՀՀ-ից տարհանվող ապրանքների արժեքների կարգավորման կանոնները, սակայն ներմուծման մասին ամեն ինչ հստակ ասված չէ:

«Լուրջ քննարկում պետք է անել, որ բաց-եր չունենանք: Ի՞նչ է տեղի ունենում այս օրենքի ընդունման դեպքում. փաստորեն եթե ապրանքները ներմուծվել են, ասում ենք՝ գնացեք եւ խորհրդակցեք մաքսային մարմինների հետ: Պետք է կանոնակարգել, թե ինչ ձեւով պետք է խորհրդակցել: Այսինքն, մենք Ազգային ժողովին եւ կառավարությանը դնում ենք մի կողմ եւ մեծ լիազորություններ ենք տալիս մաքսային մարմիններին: Սակայն պետք չէ այսքան լիազորություններ տալ մաքսային մարմիններին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ այս օրինագծով խնդիրներ կառաջանան նաեւ Սահմանադրության հետ: Նա կոչ արեց օրենքն այնպես կարգավորել, որ «մութ անկյուններ» չմնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ