News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտահերթ նիստը պետք է լինի բաց, պետք է հանրությանը ներկայացնենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ շատ տագնապային իրավիճակ է ստեղծվել Հայաստանում:

Նա նշեց, որ տեսնում են, թե Ռուսաստանի Դաշնությունը ինչ անկում է ապրում եւ մեր շահերից է բխում չմնալ այդ անկման փլատակների տակ: Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ եթե իշխանությունները շարունակեն նման գործելաոճը, ապա մենք կմնանք այդ փլատակների տակ, ուստի պետք է դադարեցնել Մաքսային միությանը բռնակցելու գործընթացները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ