News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի մթերային խանութների մեծ մասում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, առաջին անհրաժեշտության ապրանքների գները կրկին բարձրացել են, որոշ ապրանքների գները օրվա մեջ մի քանի անգամ փոխել: Այս մասին NEWS.am-ին պատմեցին խանութների աշխատակիցները:

«Նոր եկա սմենի, գները տեսա, զարմացա: Կես ժամ առաջ ձեթի գինը 680 դրամ էր, 10 րոպե հետո մենեջերը եկավ, ասեց՝ փոխեմ 820 դրամ, հենց նոր էլ եկավ, ասեց, փոխել ենք, դարձրել 1020 դրամ: Արդեն չենք հասցնում գնապիտակ փոխենք, րոպե առ րոպե գինը բարձրանում է»,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը:

Ապրանքների գները միջինում 200-300 դրամով ավելացել է, իսկ պատճառաբանությունը՝ ներկրվող ապրանքները գնում են դոլարով:

«Բարձր որակի կարագը մենք էսօր ստացել ենք 2850, պատվերը տվել ենք, վաղը գալու է 3350 դրամ 1կգ-ի համար: Բրձնեղենը, որը եւս ներկրվում է, թանկացել է. վիետնամականը՝ 545 դրամ, թաիլանդականը՝ 695 դրամ, Պակիստանի արտադրանքը՝ 545 դրամ: Վերջին թանկացումով կանաչ բրինձը 800 դրամ էր, էսօր դարձել ա 1030 դրամ: Մակարոնեղենը, որը տեղական է, մեր խանութում չենք թանկացրել, որը ներկրում են, նախկինում 400 գրամը վաճառում էինք 500 դրամով, այսօր՝ 550-ով ստանալու ենք: Գրեչկայի մասին էլ չխոսամ, երեք անգամ թանկացավ, սկզբում 600 դրամ էր, հետո 750 դրամ, հիմա 1000 դրամ է 1 կգ-ը: Բարձր կարգինն առհասարակ դարձել է 1550 դրամ: Շաքարավազն էսօր վաճառել ենք 425 դրամ, բայց էլ չունենք, որ վաճառենք: Պատվիրել ենք, բայց պատվերը չեն ընդունել»,- ասաց խանութներից մեկի մենեջերը:

Շատերը խանութ մտնելով զարմանում էին, որ նույն ապրանքը նախորդ օրվա համեմատ  կտրուկ բարձրացել է:

«Էս ժողովրդին լրիվ ձեռ են առնում, ամեն ինչ թանկացնում են, որ ի՞նչ: Երեկ մտա խանութ, ֆիլեն արժեր 3200 դրամ, հիմա եկել եմ, տեսնում եմ 4100 դրամ ա: Հա հասկացանք Ամանոր է, գիտենք որ թանկացում կլինի, բայց էս աստիճանի՞: Բա ձեթը, սենց թանկացնել կլինի՞, նենց են ասում, որ իբր հենց նոր արկղերով ձեթերը բերեցին, դրա համար էլ թանկացնում են, ահավոր վիճակ է»,- վրդովված ասաց մի քաղաքացի:

«Բոլոր ապրանքներն էլ թանկանում են: Հենա նոր մտա կրպակ սուրճ առնելու, 100 գրամանոց, որը ես երկու օր առաջ գնել էի 300 դրամով, էսօր 360 դրամ ա: Ասում եմ՝ երկու տուփ տուր, ասում ա՝ չենք կարա մեծ ծավալով վաճառենք: Ասում եմ՝ աղջիկ ջան էդ երբվանի՞ց է երկու տուփը մեծ ծավալ, ասում ա՝ մեզ ասել են չվաճառենք, բիրիկանոցներում չեն տալիս, որովհետեւ հիմա մի գին ա, կես ժամից ուրիշ կլինի: Ստիպված շիվարած ասի՝ ի՞նչ անեմ, մի տուփ տուր»,- NEWS.am-ին ասաց մի քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ