Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 42-ամյա Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը եւ «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: