News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծննդյան տարեդարձի օրը մահանալու վտանգը շատ ավելի մեծ է, քան այլ տարվա օրերին: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները: Նրանց գնահատմամբ, մահվան ռիսկը մեծացնում են երեկույթների ժամանակ դժբախտ պատահարները, ինչպես նաեւ ինքնասպանությունը:

Որպես կանոն, դժբախտ պատահարների են հանգեցնում ալկոհոլի չարաշահումը եւ հոգեմետ նյութերը, իսկ ինքնասպանության՝ դեպրեսիան:

Գիտնականների խոսքով, ծննդյան տարեդարձի օրը մարդիկ հակված են հրաժարվել իրենց սովորական ռեժիմից եւ սկսում են իրենց այլ կերպ պահել:

Ըստ Lenta.ru-ի, մասնագետները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով 14 տարեկանից բարձր 25 մլն մարդու մահված մասին տվյալները: Նրանցից 73.266-ը մահացել են իրենց տարեդարձի օրը:

Դա գրեթե 7%-ով ավելին է փորձագետների ակնկալածից՝ հաշվի առնելով, որ ամեն օր միջինը պետք է նույնչափ մարդ մահանա (68.493 մարդ՝ ելնելով տարեկան 365 օրվա հաշվարկից):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ