News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հարավում գտնվող Վիտշե քաղաքում արձանագրվել է 100 տարին բոլորած երկարակեցների բարձր թվաքանակ: Փորձագետները դեռեւս չեն կարողանում բացատրել այս զարմանալի երեւույթը:

Այդ քաղաքի 2500 բնակիչներին բաժին է ընկնում 22 հարյուրամյա թոշակառու: Այս ցուցանիշը բնակչության մեկ շնչի հաշվով երկրի միջին ազգային ցուցանիշից 44 անգամ բարձր է: Շվեդիայում միջինում 5000 բնակչին բաժին է ընկնում մեկ 100-ամյա բնակիչ, գրում է The Local-ը:

Այսպիսով, Վիտշեն կարելի է համարել այսպես կոչված «կապույտ գոտի»՝ աշխարհի անկյուններ, որտեղ ժողովրդագիրների տվյալներով, դիտարկվում է երկարակեցության մեծ ցուցանիշ: Այսպիսի գոտիներ կան, օրինակ, Կոստա-Ռիկայում (Նիկոա թերակղզի), Իտալիայում (Սարդինիա), Հունաստանում (Իկարիա), Ճապոնիայում (Օկինավա), Քալիֆորնիայում (քաղաք Լոմա-Լինդա):

Այն դեպքում, երբ Եվրոպայում երկարակեցությունը հիմնականում բացատրում են կրթության, կյանքի եւ եկամուտների բարձր մակարդակով, Վիտշեում այս դիտարկումը չի հատատվում: Այսպես, ծերանոցների բնակիների մեծ մասը բարձրագույն կրթություն չունեն, հաղորդում է Newsru-ն:

Առողջության հարցերով փորձագետ Հենրիկ Էննարտը ենթադրում է, որ Վիտշեում երկարակեցության ֆենոմենը կարելի է մասնակիորեն բացատրել խորտկագիտական սովորություններով:

Նշենք, որ Global Age Watch Index 2014-ի տվյալներով՝ Շվեդիան համարվում է ծերության համար աշխարհի երկրորդ լավագույն երկիրը՝ զիջելով միայն Նորվեգիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ