News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի սուպերմարկետները  կիրակի օրերին չեն աշխատի: Համապատասխան որոշումը դեկտեմբերի 17-ին հաստատել է երկրի խորհրդարանը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը տվյալ օրենքն ընդունելը հիմնավորել է նրանով, որ հենց կիրակի են հունգարացիները խանութներ գնում եւ դրա վրա ծախսում օրվա մեծ մասը: Սակայն Օրբանը պնդում է, որ դրա փոխարեն Հունգարիայի բնակիչները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն ընտանիքի հետ: 

Խոշոր առեւտրի ցանցերի տերերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը:  Փորձագետները հաշվել են, որ սուպերմարկետներում աշխատաժամերի կրճատումը կդառնա խանութներում վաճառքի եւ եկամուտների նվազման պատճառ:  Արդյունքում առեւտրի ցանցերը ստիպված կլինեն կրճատել աշխատակիցների թիվը: Դա այն դեպքում, երբ Հունգարիայում գործազրկության մակարդակը բավական բարձր է, հատկապես՝ երիտասարդության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ