News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու օրվա ընթացքում Ռուսաստանի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են մինչեւ 10 մլրդ դոլար: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Դա կապված է RTS-ի ինդեքսի անկման, որը հասել է 2009 թվականի նվազագույնին, ինչպես նաեւ արտարժութային շուկայի վայրիվերումների հետ:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝2014 թվականի ընթացքում ռուս միլիարդատերերը կորցրել են շուրջ 62 մլրդ դոլար եւ հիմա նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 174 մլրդ դոլար:

Ամենաշատը տուժել է ՆՈՎԱՏԵԿ ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնը, ում կարողությունը տարվա սկզբից նվազել է 8,2 մլրդ-ով` կազմելով 9,2 մլրդ: Ամենաշատ տուժածների մեջ է նաեւ Գենադի Տիմչենկոն, ում դեմ մարտից գործում են արեւմտյան պատժամիջոցները: Տարվա սկզբից նրա կարողությունը նվազել է 7,8 մլրդ դոլարով` կազմելով 3,2 մլրդ:

Երրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիակա կոմբինատի ղեկավար Վլադիմիր Լիսինը: Գործակալությունը վերջինիս կորուստները գնահատում է  7,5 մլրդ դոլար կամ տարվա սկզբից Լիսինի կարողության 42%-ը: Վարկանշի համաձայն, Լիսինն այժմ աշխարհում զբաղեցնում է 179-րդ տեղը՝ 7 մլրդ դոլար կարողությամբ:

Ներդրող Ալիշեր Ուսմանովը կորցրել է 6,8 մլրդ դոլար եւ Վիկտոր Վեկսելբերգին զիջել է Ռուսաստանի ամենահարուստ մարդու կոչումը, ով 13,6 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ  միլիարդատերերի համաշխարհային վարկանշում 66-րդ տեղն է զբաղեցնում: Bloomberg-ը Ուսմանովի կարողությունը գնահատում է  13,4 մլրդ դոլար (համաշխարհային վարկանշում 69-րդ տեղ): Գործակալությունը նշում է, որ վերջինս տիրապետում է «ՄեգաՖոն» ՍՊԸ-ի բաժնետոմսերի ավելի քան 20%-ին, որի շուկայական կապիտալացումը տարվա սկզբից նվազել է 58%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ