News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռեժիմի եւ կեղծ ընդդիմության առաջնորդները, որոնք իրականում Ռուսաստանի քաղաքական գործակալներից բաղկացած միասնական թիմ են, իրենց դավաճանական ու ապիկար քաղաքականությամբ երկիրը հասցրել են քաղաքական եւ սոցիալ-տնտեսական աղետի: Այդ մասին ասվում է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարության մեջ:

«Նրանք իրենց օտար տերերի թելադրանքով մեր երկիրը ներքաշեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կործանարար գործընթացի մեջ, ինչի հետեւանքով մենք դառնում ենք Ռուսաստանի կցորդ եւ նրա հետ միասին գահավիժում ենք դեպի անդունդ:

Նման արտակարգ իրավիճակից հնարավոր է դուրս գալ բացառապես արտակարգ քայլերի միջոցով:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարում է, որ թույլ չի տալու երկիրը հասցնել  քաոսի եւ ամեն պահի պատրաստ է ստանձնելու պետական կառավարման պատասխանատվությունը:

Միեւնույն ժամանակ՝ որպես իրատեսական ուժ, Շարժումը գործող ռեժիմից պահանջում է երկիրը վերջնական կործանումից փրկելու համար առնվազն իրականացնել հետեւյալ քայլերը.

1. դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը,

2. արգելել քաղաքական եւ սպեկուլյատիվ նպատակներով դեպի Հայաստան ռուսական ռուբլու մուտքը,

3. արգելել Հայաստանից դեպի Ռուսաստան արտարժույթի ելքը,

4. մշակել եւ իրականացնել հակաճգնաժամային միջոցառումներ ավելի կայուն արտաքին գործընկերների, առաջին հերթին՝ Արեւմուտքի եւ Իրանի, հետ,

5. երկրի ներսում կարգավորել տնտեսական իրավիճակն ու միջավայրը:

Շարժումը ռեժիմին զգուշացնում է, որ դեպի քաոս երկրի գահավիժումը կանխող այսպիսի արտակարգ քայլեր չկատարվելու դեպքում.

1. վերանայելու է 2015 թ. ապրիլի 24-ին ռեժիմին հեռացնելու ծրագիրը եւ արագացնելու է ժողովրդին փողոց հանելու եւ ռեժիմին հեռացնելու քայլերը,

2. ձեռնամուխ է լինելու արտակարգ լիազորություններով օժտված ժամանակավոր կառավարություն ձեւավորելու գործին»,- նշել են հայտարարության հեղինակները:

Տպել
Ամենաշատ