News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային արժույթի վայրիվերումները չեն խանգարի ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողներին հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Բարձր ռիսկերի եւ անորոշության պայմաններում (իսկ դրանք առաջացել են արժույթի տատանումներին զուգընթաց) նախընտրելի է ավելի զուսպ քաղաքականություն վարել, կողմոնորշվել դեպի եկամուների ավելամացմանը եւ ծախսերի կրճատմանը: «Սակայն հաշվի առնելով տնտեսության վիճակը՝ մենք փորձում ենք առավել մեղմ, ընդլայնող քաղաքականություն վարել: Առաջանում են նոր, ավելի չնախատեսված պայմաններ, եւ մենք քննարկում ենք այն գործիքները, որոնք կարող են օգնել իրավիճակի կայունացմանը», - հավելեց նա: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է ավելի քան 1/3-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ