News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իտալիայի ամենատարբեր անկյուններից հազարավոր մարդիկ դեկտեմբերի 17-ին շնորհավորել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապին 78-ամյակի առիթով՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տանգո պարելով: Այս մասին գրում է «The Guardian»-ը:

Նախաձեռնողները Պապի սիրելի կոմպոզիտորներից մեկի՝ արգենտինացի Աստոր Պիացոլլայի երաժշտությունն են ընտրել: Բացի այդ, հրապարակում հնչել են Խուան դ՛Արիենցոյի, Կառլոս Գարդելի եւ Օսվալդո Պեդրո Պուլյեզեի ստեղծագործությունները:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը Հռոմի Պապի երկրպագուներից Քրիստինա Կամորանին է՝ Ռավեննայից, ով ընկերների հետ Facebook-ում տանգոյի սիրահարներին կոչ է արել միանալ այդ արտասովոր շնորհավորանքին: Արգենտինական հայտնի պարը կատարելու համար ավելի քան 3 հազար մարդ է հավաքվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ