News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԿԲ-ն դեռեւս հակված չէ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկ փոփոխություններին: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ԿԲ-ն արդեն կիրառել է գործիքներ՝ արժույթի տատանումները մեղմացնելու նպատակով, սակայն կարճաժամկետ էֆեկտի համար: Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին,  լոմբարդային ՌԵՊՈ-ի տոկոսադրույքը՝ 10.5%-ից բարձրացվել է մինչեւ 21%:

«Այդ բարձրացումը կլինի կարճաժամկետ, եւ երբ անհրաժեշտություն լինի, կարելի է տոկոսադրույքը վերադարձնել նախկին մակարդակին:

Այդուհանդերձ, դեկտեմբերի վերջին, ենթադրվում է 24-ին, ԿԲ-ն կարող է Խորհրդի նիստ անցկացնել, որտեղ, հնարավոր է, կքննարկի նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Պարզապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը ավելի ուժեղ եւ ավելի երակարատեւ», - հավելեց Ջավադյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Կենտրոնական բանկը խորհրդի նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխել (6,5%):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին, Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է. դրամն արդեն արժեզրկվել է ավելի քան 1/3-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ