News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզկենտրոն Գյուրմիրում ալյուրի մեծածախ վաճառք չեն իրականացնում, պատճառաբանելով, որ չեն կողմնորոշվում, թե ինչ գնով վաճառեն այն: Իրավիճակը նույնը մնալու դեպքում ալյուրի վաճառքով զբաղվողները եւ հացի փռերի սեփականատերերը սպառնում են գործադուլ սկսել:

«Մենք դոլարով ենք առնում ալյուրը: Արդեն 3-րդ օրն է՝ չգիտեմ՝ ինչ գնով վաճառել: Նոյեմբերին 50 կգ ալյուրը արժեր 13-14 հազար դրամ: Երեք օր առաջ 17 հազար դրամ է եղել, իսկ այսօր էլ չգիտենք՝ ինչքան կլինի: Սպասենք, տեսնենք՝ ինչ է լինելու վերջը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ալյուրի մեծածախ առեւտրով զբաղվողներից մեկը, որը խնդրեց իր անունը չհրապարակել:

Գյումրիում նույնպես ապրանքների գները փոփոխվում են ժամ առ ժամ՝ անակնկալի բերելով մարդկանց:

Խանութներում հացը նախորդ օրվա համեմատ թանկացել է 20-30 դրամով՝ 140-ից դառնալով 170 դրամ:

Շաքարավազի մեկ կիլոգրամի գինը վերջին օրերին աճելով՝ հասել է 500 դրամի: Հնդկաձավարի մեկ կգ-ը 4 օրվա ընթացքում 500-ից դառել է 700 դրամ, իսկ բրինձը՝ 470: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ