News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օլբանիի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 18 տարեկանից բարձր 292 ուսանողներ: Նրանք գնահատել են սոցիալական ցանցերի շուրջ իրենց վերաբերմունքը՝ պատասխանելով այնպիսի հարցերի, որոնք սովորաբար օգտագործվում են կախվածության վարքագիծն ախտորոշելու համար:

Հարցվածների գրեթե 90%-ը Facebook-ի ակտիվ օգտատերեր են եղել: Նրանք սոցիալական ցանցին են հատկացրել համացանցում անցկացրած ժամանակի շուրջ մեկ երրորդը:

Ըստ Business Standard-ի, Facebook-ի օգտատերերի 10%-ը չեն կարողացել վերահսկել սոցիալական ցանցից օգտվելու ժամանակը: Մասնակիցները կայք մտնելու ուժեղ ցանկություն են զգացել, նյարդայնացել են, երբ չեն կարողացել այդ անել, եւ սոցցանցում ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացրել: Առանց սոցիալական ցանցի ապրել չկարողացող մարդիկ նաեւ ալկոհոլի հետ խնդիրներ են ունեցել:

Գիտնականները կարծում են, որ հարկավոր է Facebook-ից կախվածությունը պաշտոնապես ճանաչել որպես վարքագծային կախվածություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ