News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշել Օբամայի հետ «People» ամսագրին տված հարցազրույցում խոսել է ԱՄՆ-ում ռասսայական նախապաշարումների մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի, Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ մաշկի գույնի պատճառով իրեն հաճախ մատուցողի կամ ավտոկայանատեղիի աշխատողի տեղ են դրել:

«Իմ տարիքի ցանկացած սեւամորթ պրոֆեսիոնալի հետ նման բան պատահել է. նա դուրս է գալիս ռեստորանից եւ սպասում իր մեքենային, իսկ ոմն մեկը նրան իր մեքենայի բանալիներն է հանձնում»,- ասել է Օբաման՝ հավելելով, որ իր հետ նույնպես նման դեպք եղել է:

Միշել Օբաման էլ պատմել է, որ իր ամուսնուն մի անգամ մատուցողի տեղ են դրել. «Նա պաշտոնական ընթրիքի համար սմոքինգ էր հագել, եւ ինչ-որ մեկը նրան խնդրեց սուրճ բերել»:

Նախագահն ու առաջին տիկինը հայտարարել են, որ ռասսաների միջեւ հարաբերությունները բարելավվել են, բայց կատարյալ չեն:

Նախկինում Օբաման բազմիցս արտահայտվել է միջռասսայական հարաբերությունների եւ խնդիրների շուրջ՝ ներառյալ ոստիկանների կամայակությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ