News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախորդ տարվա նոյեմբերին Կանազի կայազորային կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում ծեծկռտուք հրահրելու  մեջ մեղադրվող Դավիթ Մարկոսյանը այսօր` դեկտեմբերի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից հեռացվեց ոչ ադեկվատ պահվածքի պատճառով:

Նշենք, որ դատական նիստից առաջ ամբաստանյալը վեճի էր բռնվել իր պաշտպան Մարինե Թովմասյանի հետ` նրանից պահանջելով իր անձնագիրը, որը կցվել է գործի նյութերին:

«Պասպորտս ու՞ր ա, աղջի´: Ես հիմա պիտի Լենինգրադում լինեի, ոչ թե դատերի մեջ»,- բղավում էր Դավիթ Մարկոսյանը:

Ամբաստանյալին շուտով անկառավարելի վիճակի հասցրեց վկա Արամ Ենգիբարյանի` դատարան չներկայանալը: Դավիթ Մարկոսյանը սկսեց վիրավորել  դատարանին։ Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը ամբաստանյալին հեռացրեց դատարանի դահլիճից:

«Վկան խի՞ չի ներկայացել, դժվա՞ր ա բերել, թե՞ բենզին չունի պետությունը: Ստեղ նիստի էլ էկող չկա սրանից հետո: Ես դուրս կգամ, վկա չի եկել, ինչի՞ս ա պետք մնալ: Անմեղսունակի թուղթս վաղը չէ մյուս օրը գալիս ա: Կտենա´ք»,- նիստերի դահլիճը լքելիս ասաց ամբաստանյալը: 

Գործով վկա, դեպքի ժամանակ հիվանդանոցում բուժվող Արամ Ենգիբարյանը դատարանին գրություն էր ուղարկել, որտեղ նշել էր, որ չի ցանկանում ներկայանալ դատարան, քանի որ վախենում է ամբաստանյալերից եւ սպառնացել էր  ինքնավնասում կատարել:

Դատարանը որոշեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, որում վերջինը նշել էր, որ  հոգեբուժարանի աշխատակիցները փորձել են ամբաստանյալներին կարգի բերել, սակայն նրանք չեն ենթարկվել, սկսել են բժիշկներին հայհոյել, գոռգոռալ:

«Ռազմիկը վերցրեց  սենյակի աթոռը, նետեց բժիշկների ուղղությամբ, սկսեց խառնաշփոթ, աղմուկ, որի ժամանակ հիվանդները սկսեցին կոտրել պատուհանները, բաժանմունքի մուտքի դուռը եւ դուրս եկան: Ռազմիկ եւ Արշակը օղի էին խմել եւ հարբած էին: Դավիթ Մարկոսյանի վրա էլ վնասվածքներ տեսա, որը ինքն էր պատճառել աստիճաններից գլորվելիս»,- գրված էր հրապարակված ցուցմունքում:

Արշակ Թորոսյանի պաշտպան Գագիկ Նալաբանդյանը եւ Ռազմիկ Մանուկյանի պաշտպան Գայանե Գալոյանը միջնորդեցին անթույլատրելի համարել վկայի ցուցմունքը եւ վերջնական դատական ակտ կայացնելիս այն հաշի չառնել, քանի որ պարզ չէ, թե ինչ պայմաններում է վկան գրել ցուցմունքը:

Ամբաստանյալները, որոնք պետք է ցուցմունքներով հանդես գային, հրաժարվեցին ցուցմունք տալ, բացառությամբ Գարեգին Դանիելյանի, որն ընդունեց իր մեղավորությունը:

«Զղջում եմ կատարվածի համար: Վեճ ա եղել հեռախոսի համար, երեւի մի տարի առաջ ուրիշ բան ասած կլինեմ, չեմ հիշում, բայց հիմա մեղքս ընդունում եմ»-ասաց ամբաստանյալը:

Ռազմիկ Մանուկյանը չընդունեց իր մեղավորությունը` ավելացնելով. «Հետեւիցս խփել են, ցավերով ընկել եմ, բերանս ինչ եկել, ասել եմ: Չեմ հասկանում էս մեղադրանքի իմաստը: Հիվանդ եմ եղել, 2 ամիս բուժում եմ ստացել, հոգեբուժարանի աշխատողները լավ չեն խոսել, անձնական վիրավորանքներ են հասցրել, նույն էլ իրանք են ստացել», - ասաց Մանուկյանը:  

Դավիթ Մարկոսյանի փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել վկա Արտակ Քեշիշյանին, որը իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ տեսել է` ինչպես են սպիտակ համազգեստով բժիշկները ծեծում Դավիթ Մարկոսյանին: Դատարանը միջնորդությունը  մասնակի բավարարեց`հրապարակելով ցուցմունքը:

Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 16-ին:

Հիշեցնենք, որ Արշակ Թորոսյանին, Ռազմիկ Մանուկյանին, Դավիթ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ստացիոնար բուժման մեջ գտնվելով զորամասի հոգեբուժական բաժանմունքում բաժանմունքի 2-րդ հարկի հիվանդասենյակում, 2013թ. նոյեմբերի 2-ին բռնություն գործադրելու սպառնալիքներ են հնչեցրել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իրենց դիտողության անող զորամասի (հոսպիտալի) հրամանատար, փոխգնդապետ՝ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լևոն Բալայանի և Էմիլ Բաբաջանյանի հանդեպ, բռնություն են գործադրել Սահակ Օհանյանի նկատմամբ՝ քաշքշել և պատռել նրա շապիկը, ապա կողապահարանները նետել են բժիշկների ուղղությամբ ու փախուստի դիմել։ Մեկ օր անց կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն էլ հայտնաբերվել ու վերադարձվել էին հոսպիտալ։ Զինծառայողների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:  Նշենք, որ ամբաստանյալները, որոնք հոգեկան խնդիրների պատճառով բուժում էին անցնում հոգեբուժական բաժանմունքում, պնդում են, որ բժիշկները հարբած են եղել դեպքի պահին եւ նրանք են հրահրել ծեծկռտուքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ