News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական արժույթի խիստ անկումը ծանր դրության մեջ է դրել դեպի Ռուսաստան միրգ եւ բանջարեղեն արտահանող թուրք ֆերմերներին եւ գործարարներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրք ֆերմերների ուրախությունը, որ Ռուսաստանը ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից եկող սննդամթերքի վրա էմբարգո է դրել ու իրենք մեծ շահույթներ կստանան, շատ արագ անցել է։

Ավելին, ռուսական շուկա մտած ֆերմերներն ու գործարարները խոշոր վնասներ են սկսել կրել ռուբլու աննախադեպ անկումից։

Նշվում է, որ Թուրքիայից գրեթե դադարեցվել են մրգի ու բանջարեղենի արտահանումը Ռուսաստան, ինչը եւս ծանր դրության մեջ է դրել ֆերմերներին, ովքեր իրենց արագ փչացող արտադրանքը իրացնելու նոր շուկաներ են փնտրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ