News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավտոգազալցակայանների սեփականատերերը որոշել են ժամանակից շուտ փոխհատուցել դոլարի ամրապնդումը: Ինչպես հայտնի է, ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազօգտագործողների համար սակագինը կազմում է 276.98 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, հաշվետու ամսվա վճարը դրամով հաշվարկվում է՝ ելնելով նախորդ ամսվա 25-ին Հայաստանում դոլարի փոխարժեքից:

Օրինակ՝ նոյեմբերի պարագայում հաշվարկվում է հոկտեմբերի 25-ի դոլարի փոխարժեքը. 408.38 դրամ: Այստեղից ելնելով՝ սակագինը հավասար է շուրջ 113 դրամի՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 17-ը դոլարն ամրապնդվել է գրեթե 1.3 անգամ: Հետեւաբար, հաջորդ տարվա հունվարին սակագինը դրամով նույնքան թանկ կլինի: Իսկ եթե դեկտեմբերի 25-ին դոլարն ավելի ամրապնդվի, ապա տարբերությունն ավելի մեծ կլինի:

Ամեն ինչ կարծես օբյեկտիվ է: Սակայն մի նշանակալի «նրբություն» կա: Բնական գազի առքի եւ վաճառքի գների միջեւ բավական զգալի է: Անցյալ տարի NEWS.am-ի հրապարակման մեջ նշվում էր, որ ավտոգազալցակայաններին մատակարարվող էներգակիրը, սեղմվելու արդյունքում թանկացավ ավելի քան 1.7 անգամ: Սակայն մինչեւ հիմա համապատասխան պետական մարմիններից ոչ մեկը հարկ չհամարեց ուշադրություն դարձնել այս փաստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ