Միայն Կենտրոնական բանկի գործողությունները բավարար չեն՝ արտարժույթի փոխարժեքը կայունացնելու համար: Այս մասին դեկտեմբերի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:
«Լավագույն դեպքում կարելի է ազդել կարճաժամկետ գնագոյացման վրա: Կենտրոնական բանկը պետք է միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով խթանի ներդրումներն ու սպառողական պահանջարկի ապահովումը»,- հավելեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ ներկայում խորհրդարանը դռնփակ արտահերթ նստաշրջան է անցկացնում՝ նվիրված հայկական դրամի փոխարժեքի անկմանը (նոյեմբերի 24-ից ազգային արժույթը դոլարի հանդեպ ավելի քան մեկ երրորդով արժեզրկվել է)::