News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ի երեկոյան Մոսկովյան բորսայում դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է, համապատասխանաբար, 60 եւ 75 ռուբլուց: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բորսայի տվյալները:

Դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով դեկտեմբերի 17-ին, ժամը 19:57-ին նվազել է 7.5 ռուբլով՝ հասնելով 59.99 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 10.45 ռուբլով՝ հասնելով 74.7 ռուբլու:

Ռուսական ֆինանսական հատվածի կայունացմանն աջակցելու ուղղությամբ Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցների հրապարակումից հետո դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է՝ հասնելով, համապատասխանաբար, 60.828 եւ 75.9 ռուբլու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ