News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնալուց հետո կանգնել են լուրջ խնդրի առաջ: Արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու կտրուկ անկման պատճառով նրանք չեն կողմնորոշվում իրենց աշխատած գումարներ փոխանակել,  թե ոչ:

«Ամուսինս 8 ամիս արտագնա աշխատանքի էր գնացել, ռուբլով ստացել է աշխատավարձը, հիմա վախենում եմ դարձնեմ դրամ, տակը գումար չի մնում, չգիտեմ ինչ անեմ՝ պարտք տամ, տոկոս մուծեմ, թե Նոր տարի անեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի Ամալյա Մինասյանը:

Լիանա Կիրակոսյանը, որի ամուսինը ռուսական բանակում է աշխատոււմ, նշեց, որ ամուսնու աշխատավարձն այլեւս իրենց ընտանիքի հոգսերը չի հոգում։

«Ամուսնուս աշխատավարձը ռուբլով է, գումարը մանրում ենք ու կանգնում 0-դրամի վրա, ռուբլին չուլ է դառել, թանկացումներն էլ հետը»,-դժգոհեց Լիանա Կիրակոսյանը:

Դոլարի կտրուկ թանկացումը փաստի առաջ է կանգնեցրել դոլարով վարկեր վերցրած բազմաթիվ գյումրեցիների։

«Ես վարկ եմ  վերցրել բանկից՝ մոտ 7000 դոլար, ու պատկերացրեք, թե հիմա ինչքան եմ հետ վերադարձնելու, այսօր վարկիս օրն է դոլար չեն տալիս բանկերում, ստիպված բիրժայից եմ գնել ու ավելի թանկ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Բարսեղյանը:

Տպել
Ամենաշատ