News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երեւանի բնակիչ Կ.Տոնոյանի բնակարանից գողության կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաեւ դեպքի օրը տվյալ բնակարանի մուտքի դիմաց կատարված իրադարձությունների տեսաշարը։

Քննության տվյալներով՝ բնակարանից հափշտակվել են արծաթյա զարդեր եւ բիժուտերիա՝ սեփականատիրոջը պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:

Տեսագրությունում մասնավորապես երեւում է, թե ինչպես անհայտ անձը մոտենում բնակարանի մուտքի դռանը, ապա րոպեներ անց հեռանում պոլիէթիլենային տոպրակը ձեռքին:

Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ