News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում այլուրի եւ շաքարավազի սպեկուլյացիայի մասին լուրերը ստահոդ են եւ ոչնչով հիմնավորված չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով հասարակության շրջանում տարածված մտավախություններին՝ կապված հայկական դրամի փոխարժեքի անկման հետեւանքով խանութներում ներմուծվող ապրանքների սպեկուլյացիայի հետ:

Շաբոյանն ընդգծեց, որ Հանձնաժողովի աշխատակիցներն ամեն օր շուկայի դիտարկում են կատարում: « Մոնիթորինգի են ենթարկվում նաեւ ալյուրի եւ շաքարավազի ե՛ւ մանրածախ, ե՛ւ մեծածախ վաճառքը: Լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարեց Հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է դռնփակ արտահերթ նստաշրջանը՝ նվիրված դրամի փոխարժեքի անկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ