News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի մտքերը «շարունակել» է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ես սիրում եմ Հայկական Նոր տարին, որովհետեւ

ամանորյա տոները մեզ հնարավորություն են տալիս հանդիպել այն հարազատ-բարեկամ-ընկերների հետ, ում հետ աշխատանքային զբաղվածության պատճառով ուշ-ուշ ենք հանդիպում:

Ձմեռ պապիկի նվերները բացելիս՝ միշտ մտքովս անցել է, որ

կյանքում հրաշքներ իսկապես լինում են:

Հիշում եմ, երբ առաջին անգամ բացահայտեցի, որ Ձմեռ պապ չկա

 փոքր տղա էի, սակայն «տղամարդու»  պես տարա մանկական հիասթափությունս:

Երբ ժամացույցի սլաքը կանգնում է ուղիղ 12:00-ի վրա, հասկանում եմ, որ

 ազդարարվում է եւս մեկ տարվա սկիզբ՝ լի նորանոր անելիքներով եւ ծրագրերով:

Նոր տարին սկսվում է այն ժամանակ, երբ

ընտանիքիս բոլոր անդամների հետ տոնական սեղանի շուրջ հավաքված, ժամացույցի ղողանջների ներքո շնորհավորում ենք միմյանց:

Հայկական Ամանորն անհնար է պատկերացնել՝ առանց

 տոնական սեղանի եւ անկեղծ բարեմաղթանքների:

Իմ Ամանորի սեղանին պետք է պարտադիր լինեն

համեղ ուտեստներ, որովհետեւ, ինչպես ընկերներս են ասում, ես «աղ ու հացով» մարդ եմ եւ սիրում եմ բոլորին լավ հյուրասիրել:

Ձմեռ պապիկից այս տարի խնդրելու եմ

առողջություն եւ ավելի շատ աշխատանքային էնտուզիազմ ինձ համար, իսկ Հայաստանի համար՝ խաղաղություն, կայունություն եւ զարգացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ