News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 01.12-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34DF865 պ/հ ավտոմեքենան վարորդ Ա. Ա. ( ծնվ. 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել սյանը. Ա.Ա.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ