News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ խորհրդարանում կայացած արտահերթ նիստն ավարտվել է 22։15-ին։ Բոլոր հարցերին մանրամասն պատասխանել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կեսից փոխարինել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։
 Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրին, որ ըստ կառավարության ներկայացրած քայլերի՝ առաջիկայում կայունություն կլինի դոլար-դրամ շուկայական հարաբերություններում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ