News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին չեք զրկում մանդատից. 2012 թ. այս կողմ նա ընդամենը 1-2 անգամ է եկել պառլամենտ՝ հարցրինք ԱԺ պատասխանատուներից մեկին: «Գագիկ Ծառուկյանն ամեն ամսվա ավարտին գրավոր դիմում է ԱԺ-ի նախագահին՝ պատճառաբանում, թե ինչու չի մասնակցել խորհրդարանի աշխատանքներին»: Կարո՞ղ ենք տեսնել այդ թղթերը:«Ո՛չ»: Ինչո՞ւ: «Դրանք անձին վերաբերող փաստաթղթեր են»: Բյուլետեննե՞ր են: «Ո՛չ, նա երբեք բյուլետեն չի բերում, նա հիվանդ չէ, ինքներդ եք տեսնում, որ հիվանդի տեսք չունի»: Բա ի՞նչ է ներկայացնում: «Ներկայացնում է, ասենք, որ միջոցառման է եղել»: Տարիներով միջոցառմա՞ն է: «ԱԺ նախագահի իրավունքն է՝ հավատալ դրան կամ ոչ»: Փաստորեն, ահագին «հավատացյալ» խորհրդարանի նախագահ ունենք: «Փաստորեն»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ