News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ կարող է Կուբա այցելել՝ իր լիազորություններն ավարտվելուց առաջ:

«Ներկայումս ես ոչ մի ծրագիր չունեմ, սակայն տեսնենք, թե դեպքերն ինչպես կզարգանան», — ասել է նաАВС- ի հարցազրույցում:
Օբաման նաեւ հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները կուսոմնասիրեն, թե կարելի է արդյոք Կուբան հանել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից, եւ ընդգծել է, որ Կուբայում փոփոխություններ են տեղի ունենում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը լրագրողներին ասել էր, որ «չի բացառի Կուբա նախագահի այցի հնարավորությունը»: «Շատ ամերիկացիների նման նա Կուբան  դիտարկում է որպես հիանալի կլիմա ունեցող մի վայր, որտեղ կարելի է հաճույք ստանալ բազմաթիվ բաներից: Այդ պատճառով ես վստահ եմ, որ եթե հնարավորություն ծագի, նա չի հրաժարվի դրանից», — հավելել էր Էռնեստը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, որը ներառելու է առեւտրի ընդլայնում, քաղաքական կապերի եւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում: Օբաման Կոնգրեսին կոչ էր արել չեղյալ հայտարարել Կուբայի դեմ գրեթե կես դար կիրառվող բեռնարգելքը:  Նա Ջոն Քերրիին հանձնարարել էր նաեւ վերանայել Կուբայի կարգավիճակը՝ որպես ահաբեկչությունների հովանավոր երկրի:

Կուբայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությունը գնահատվել է որպես «պատմության շրջադարձային պահ»: «Այսօր սկսել է  փլուզվել մի պատ», — ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Լատինական Ամերիկայի երկրները նույնպես շնորհավորել են Հավանային եւ Վաշինգտոնին՝ երկկողմ հարաբեությունների կարգավորման համար, ձեռքբերված պայմանավորվածություններն անվանելով «սառը պատերազմի» ավարտ մայրցամաքում: 

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում նշվում է, որ «ԱՄՆ-ի այս քայլերը ուղղված են երկկողմ երկխոսության կարգավորմանը, բխում են երկու երկրների եւ միջազգային անվտանգության շահերից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ