News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկի բնակչին պարտքերի պատճառով քիչ է մնացել զրկեն բրիտանական ցեղատեսակի կատուներից:

Դատական պրիստավը նրա տուն է գնացել 12 հազար ռուբլու տրանսպորտային հարկը գանձելու: Նա հայտնաբերել է, որ երիտասարդը ապրում է ծնողների հետ, սովորում է ինստիտուտում եւ մշտական աշխատանք չունի:

Բնակարանում եւս նրան պատկանող գույք չի եղել, որի վրա կարելի էր կալանք դնել:

Այն ժամանակ դատական պրիստավի ուշադրությունը գրավել է բրիտանական ցեղատեսակի գեղեցիկ կատուն, որին գրկած է եղել տղամարդը, եւ երեք ձագերը, որոնք վազվզում էին տանը: Քանի որ կենդանիները ցեղական էին եւ թանկարժեք, օրենքի ներկայացուցիչը որոշել է կալանք դնել դրանց վրա, «Ինտերֆաքսին» հայտնել են դատական կատարածուների դաշնային ծառայության շրջանային վարչության մամուլի ծառայությունից:

Դատական պրիստավը, սակայն, չի հասցրել արձանագրություն կազմել. Երիտասարդն արագ գտել է պահանջվող գումարը եւ մարել պարտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ