News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Գազի գնի բարձրացման դեմ բողոքող՝ մի քանի տասնյակ երթուղայինների վարորդներ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտից փակել են Նոր Նորքի Գայի պողոտան՝ երթուղային տաքսիները կանգնեցնելով փողոցում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարորդները երթուղայինները փողոցից հանեցին միայն ոստիկանության եւ դեպքի վայր ժամանած՝ քաղաքապետարանի աշխատակիցների հորդորից հետո:

Թեեւ վարորդները մեքենաները դուրս են բերել փողոցից, սակայն բողոքը շարունակում են՝ պնդելով, որ աշխատանքի դուրս կգան միայն այն դեպքում, եթե գազի սակագնի իջեցման որոշում լինի:

«Փակել էինք ճանապարհը, որովհետեւ անօրինական թանկացումներ են, մենք եկել ենք  կանգնել ենք էստեղ, որ կարողանանք մեր երեխեքի համար գումար աշխատենք: Վստահ ենք՝ ավելի շատ վարորդներ կմիանան մեզ»,- NEWS.am-ին ասաց վարորդներից մեկը:

«Մենք եկել, գծատերերի հետ փորձում ենք պայմանավորվել, որ հարցին լուծում տանք: Մենք գազի եւ վառելիքի հարց լուծող չենք, մեր վերեւներին տեղյակ ենք պահել: Մենք փորձում ենք աշխատացնենք տրանսպորտը: Հիմա ժողովուրդը ոչ միայն տրանսպորտից է դժգոհ, այլեւ բոլոր թանկացումներից»,- լրագրողներին ասաց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Այս պահին վարորդների թիվը հետզհետե ավելանում է, ակցիայի վայր են ժամանել նաեւ ոստիկաններ:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարորդներն այս պահին շարժվում են դեպի կառավարության շենք:

Նշենք, որ Երեւանի տարբեր վարչական շրջաններում տարբեր երթուղային գծեր վաղ առավոտից չեն աշխատում, գրեթե բոլոր կանգառներում մարդկանց մեծ հերթեր են գոյացել, քաղաքացիները ավելի քան 50 րոպե սպասում են երթուղայինններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ