News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում գործող ռուսական խոշոր բանկերը դոլար են արտահանել, նշանակում է՝ բավականին լուրջ ճգնաժամ է եւ փլուզումներ են սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով դոլար-դրամ վայրիվերումներին:

«Հայ գործարարներից շատ հազվադեպ մարդիկ կան, որոնք վնասներ չեն կրի, խոսքը դոլարի գոտի արտահանողների մասին է, իսկ մնացած բոլոր գործարարներն էլ մեծ կորուստներ են կրում, եւ սա կուրսի երկրաշարժ եմ համարում եւ չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինեն հետեւանքները: Կարծում եմ, որ եթե մեր բանկերը դոլար չեն արտահանել, որովհետեւ ռուսական մեծ մոնոպոլիաներ կան, բնականաբար, շատ կարճ ժամանակամիջոցում կարելի է վիճակը փրկել: Հակառակ դեպքում բավականին լուրջ կրիզիս է լինելու, բավականին լուրջ փլուզումներ»,- ասաց պատգամավորը:

Ծանր իրավիճակից դուրս գալու համար Աշոտ Աղաբաբյանը միայն մեկ ելք է տեսնում. մարդիկ աշխատավարձ պետք է ստանան դոլարի փոխարժեքով, որն ըստ պատգամավորի՝ պարզապես անհնարին եւ ոչ մի երկրում նման բան տեղի չի ունենում:

«Արտաքին պարտքը պետք է ավելանա, դոլարներ պիտի խնդրենք, ներարկում պիտի անենք մեր բանկերին, բայց սա կլինի արտաքին պարտքերի ձեռքբերման արդյունքում»,- ավելացրեց գործարարը:

Նշենք, որ այսօր արդեն դոլարի փոխարժեքը սկսել է իջնել, դրամն արժեւորվում է

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ