News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ 1990թ.-ից աշխարհում մարդու կյանքի միջին տեւողությունը 6 տարով երկարել է: Հեղինակները հատկապես փաստում են զարգացած երկրներում ուռուցքաբանական եւ սրտի հիվանդությունների, ինչպես նաեւ զարգացող երկրներում՝ մալարիայի, փորլուծության եւ տուբերկուլյուզի հետեւանքով մահացածների թվի կրճատումը:

Բացառություն են կազմում Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրները. նշված ժամանակահատվածում այնտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման հետեւանքով կյանքի տեւողությունը նվազել է 5 տարով:

Հոդվածում նաեւ նշվում է, որ թեեւ մանկամահացության (մինչեւ 5 տարեկան) ցուցանիշները նույնպես խիստ կրճատվել են, ամեն տարի մալարիայից, փորլուծությունից եւ շնչուղիների վարակներից գրեթե երկու միլիոն երեխա է մահանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ