News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վորոնեժում մի քանի ժամ շարունակ քաղաքում երթեւեկել է երթուղայինի տանիքին: Կենդանու փրկության արտասովոր պատմության մասին պատմել են սոցցանցերի օգտատերերը:

Կատվին ավտոբուսի տանիքին իջեցրել են, երբ ավտոմեքենաների վարորդները նկատել են կենդանուն եւ ազդանշան տվել վարորդին: Նրանք նույնիսկ բացել են պատուհանները եւ բղավել, սակայն «ՊԱԶ»-ի վարորդն անմիջապես չի հասկացել, թե ինչ են իրենից ուզում:

Ի վերջո, կենդանուն իջեցրել են մեքենայի տանիքից: Երթուղայինների սեփականատեր Յուրի Ելյուտինը վարորդներին թույլ է տվել ապաստան տալ կատվին:

«Հիմա նա իմ տանն է ապրում եւ ձուկ է ուտում, իրեն լավ է զգում: Կարելի՞ է, արդյոք, այդպիսի սթրեսից հետո փողոցում թողնել այդ հրաշալի էակին»,- ասել է Յուրին:

Ըստ Fishki-ի, Յուրին կատվին Մասյա է կոչել: Ամենայն հավանականությամբ, կատուն ավտոբուսի տանիքին է հայտնվել շների հալածանքի արդյունքում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ